Տղամարդկանց համար միշտ ավելի դժվար է ցույց տալ իրական զգացմունքները, քանի որ նրանք ավելի փակ են ու զսպված: Պետք է ուշադրություն դարձնեք նրանց պահվածքին:
Եկեք տեսնենք, թե ի՞նչն է նրանց մատնում։
Փոխվում է հայացքը
Առաջին՝ այն շատ երկար է դառնում: Երկրորդ՝ նուրբ: Հայացքը շատ հաճախ կարող է փոխվել, քանի որ դա կախված է տղամարդու խառնվածքից ու բնավորությունից:

Փոխվում է ժպիտը
Սիրահարված տղամարդիկ սկսում են ավելի հաճախ ժպտալ: Սակայն այստեղ խոսքը նրանց շուրթերի մասին չէ, այլ թե ինչ արտահայտություն ունեն այդ ժամանակ աչքերը: Դրանց մեջ փայլ է զգացվում: Իսկ հենց ժպիտն ավելի քաղցր է դառնում:
Հպումներ
Ենթագիտակցաբար սիրահարված մարդը փորձում է ավելի շատ դիպչել սիրած էակին:
Շարժումներ
Ձեր կողքին նա մի քիչ փոխվում է, փորձում է ավելի մոտ կանգնել, նայել աչքերի մեջ: Շատ հաճախ տղամարդիկ նայում են կնոջ դեմքին՝ ցույց տալու համար, որ նա իրենց դուր է գալիս:



