Panorama.am-ը գրում է.

«Պարզեցինք, որ գործի մակագրումը եղել է էլեկտրոնային եղանակով, ապացույցները, արտատպումը

ներկայացվեցին»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընդմիջմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Եթե պարզվի, որ օրինական հիմքով չի արվել, ապա կներկայացվի ինքնաբացարկի միջնորդություն։ Այս պահին համարում են, որ օրինական է. «Այս պահին հիմք չունենք չհավատալու դատարանին»։

Փաստաբանը նաև տեղեկացրեց՝ նիստն ընդմիջվել է տեխնիկական հանգամանքներով, որևէ էական հանգամանք չկար դրա  համար։ Ընդմիջումը կտևի 30 րոպե։

Օրբելյանն ասաց, 50 էջից բաղկացած բողոք են ներկայացրել դատարան, որը վերաբերում է կալանքը երկարաձգելու վերաբերյալ բոլոր հանգամանքներին։

«Դա վերաբերում է և հիմնավոր կասկածին, և կալանքի հիմքերին, խափանման միջոցին, գործը առերևույթ բացառող հանգամանքներին՝ այսինքն 300 և 300.1 հոդվածների հակասություններին, դա վերաբերում է նաև անձեռնմխելիությանը, գրավ չկիրառելու հիմքերին, մի շարք հանգամանքներ հաշվի չառնելով, դրանք հակադրելով հավանական ռիսկին։ Այսինքն, այն, որ պարոն Քոչարյանը, լինելով ազատության մեջ, քննությանը չի խոչընդոտել, այդ փաստերը հակադրել են հնարավոր, պոտենցիալ, հավանական ռիսկին, մի կողմ են դրել փաստերը, քննարկման առարկա չեն դարձրել»,-ասաց փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել