Այս երկուշաբթի սկսվելու է ԱԺ այս նստաշրջանի վերջին քառօրյան, որից հետո մեր պատգամավորները գնալու են ամառային արձակուրդների: Հատկանշական է, որ «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» Հրանտ Բագրատյանի մշակած նախագիծը չի ընդգրկվել վերջին քառօրյայի օրակարգում:
Դե զարմանալի էլ կլիներ, որ մեր ազգընտիրները ոչ թե ընդունեն, այլ քննարկեն այս նախագիծը, որովհետև ինչ-ինչ, բայց ինքնաքննադատությունն ու ինքնադիտարկումը երբեք մեր երեսփոխանների ուժեղ կողմերից չեն եղել:
Բայց ափսոս, զվարճալի կլիներ հետևել, թե ինչ բոցկլտուն ճառեր էին ասելու մեր օֆշորիստները՝ ընդդեմ օրինագծի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/317312651735839
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել