Armenpress.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները պարգևավճարներ են ստացել գերատեսչության խնայողությունների շնորհիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Անցյալ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգևատրումների համար: Դրանք գոյացել են մեր խնայողություններից, չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին որպես հավելավճար: Առաջին հերթին տրամադրվել են մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին, ընդ որում երկու անգամ, եթե չեմ սխալվում»,- եզրափակեց Տոնոյանը:

Լայն տարածում ստացած պետական համակարգում պարգևավճարների թեմային հունվարի 23-ին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ խնդրի շուրջ քննարկումներում թյուրըմբռնում է տեսնում: Նա նշել էր, որ պարգևավճարներն ու աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց աշխատավարձերի ու պարգևավճարների համար, և, ըստ էության, պարգևավճարները աշխատավարձի մաս են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել