Նորաձևության աշխարհում որոշ դիզայներներ, միանշանակ, ծայրահեղության մեջ են ընկել։ Զարմացնելու համար ինչեր ասես, որ չեն մտածում, երբեմն իրենց մտքի թռիչքը նույնիսկ աբսուրդ կարելի է համարել, իսկ Հռիփսիմե Հակոբյանը, կուրորեն շարունակելով հետևել նորաձևության միտումներին, ընկել է նրանց թակարդն ու ձեռք բերել Jimmy Choo ապրանքանիշի նոր թանկարժեք կոշիկներ։ Դժվար է ասել, որ դրանք գեղեցիկ են, որովհետև ամեն նորաձև բան չէ, որ կարելի է կրել։ Նայելով երգչուհու՝ ԱՄՆ-ից հրապարակած նոր լուսանկարը՝ տպավորություն է, որ թափանցիկ գուլպայի փոխարեն նա կարծես պոլիէթիլենային տոպրակ հագած լինի։ Թեև թրենդային համադրություն է գուլպաները դասական, բարձրակրունկ կոշիկներով հագնելը, բայց երգչուհու լուսանկարին նայելիս ամենևին էլ այդպիսի տպավորություն չենք ստանում։ Փորձելով լինել կանացի, նրբագեղ և հավակնոտ՝ Հռիփսիմեն, ցավոք, ձախողվել է, ու ձախողվել են նաև դիզայներները՝ ստեղծելով այսպիսի մոդել։

Ի դեպ, նորաձևության այս տենդենցն աշխարհում առաջին անգամ առաջարկել է Dolce & Gabbana նորաձևության տունը։ 

vnp_image_6040944

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել