Armenpress.am-ը գրում է.

ՀՀ զինված ուժերն իրենց շատ կարևոր առաքելությունը կատարում են ամենաբարձր մակարդակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ իր ուղերձում նման համոզմունք է հայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Շնորհավորում եմ մեր նորօրյա պատմության կարևոր տոներից մեկի՝ Բանակի օրվա առթիվ։ Այսօր մեր զինված ուժերն ունեն շատ կարևոր առաքելություն, այն է` ապահովել Հայաստանի Հանրապետության ու Արցախի անկախությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, որը նրանք կատարում են ամենաբարձր մակարդակով»,-նշել է Ավինյանը:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել