Չնայած այն բանին,որ Բաքվի քաղաքապետարանը արգելել էր ընդդիմադիրներին հունվարի 26-ին հանրահավաք անցկացնել մայրաքաղաքում,այդուհանդերձ նրանք փորձել են այն անցկացնել,ինչպես նաև քայլերդ կազմակերպել,որը կոպտորեն ցրվել է ոստիկանության կողմից...
Բաքվի ոստիկանության տվյալներով քայլերդին մասնակցել է 50-60 մարդ,որոնցից բերման են ենթարկվել 15-ը...Իշխանամետ ԶԼՄ-ների հաղորդման համաձայն բերման ենթարկվածներից 10-ը ձերբակալվել են,իսկ 5-ին բանավոր նախազգուշացում տալուց հետո ազատ են արձակել...
Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ների տվյալներով չարտոնված հանրահավաքին ավելի շատ մարդ է մասնակցել,քան հաղորդում են իշխանական ԶԼՄ-ները,ինչպես նաև ավելի շատ մարդ է բերման ենթարկվել,քան հաղորդում է Բաքվի ոստիկանությունը...
Հիշեցնեմ,որ Ադրբեջանի մայրաքաղաքում վերջին տարիներին ընդդիմադիրների կողմից կազմակերպված ամենամարդաշատ հանրահավաքը տեղի էր ունեցել հունվարի 20-ին,չնայած որ այն կազմակերպվել էր քաղաքի ծայրամասերից մեկում...Ադրբեջանի իշխանություններին շատ անհանգստացրել էր այդ հանգամանքը և վերջիններս որոշել են այսուհետ թույլ չտալ ընդդիմադիրներին հանրահավաքներ կազմակերպել Բաքվում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել