Փորձագետը նշեց, որ ակումբը 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մոնիթորինգի է ենթարկել Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները, ինչը բացահայտել է, որ ռուսական ԶԼՄ-ները դեռ մեծ հետաքրքրություն ունեն հանրապետության ներքաղաքական գործընթացների նկատմամբ:
«Մեր դիտարկումը ցույց տվեց, որ հայկական ԶԼՄ-ները սկսել են ավելի օբյեկտիվ լուսաբանել հայ-ռուսական հարաբերությունները, քան նախքան իշխանափոխությունն էր: Բացի այդ, հայկական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների քանակը զգալիորեն նվազել է, իսկ այս կոնտեքստում չեզոք հրապարակումների թիվը անցած տարվա համեմատ աճել է գրեթե կիսով չափ», - նշեց փորձագետը:
Ղուկասյանն ընդգծեց, որ նշված ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներում ամենաշատ քննարկվող թեմաներն էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակն ու ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի նոր սակագնի հարցը, սակայն դրանք բացասաբար չեն անդրադարձել երկու երկրների տեղեկատվական քաղաքականության վրա:
«Մենք կարծում ենք, որ այսօր Երեւանն ու Մոսկվան քննարկում են դաշնակիցների միջեւ պարբերաբար ծագող խնդիրները, իսկ ինտրիգային հրապարակումները չեն կարող օգտակար լինել երկկողմ հարաբերությունների համար, և դա լավ հասկանում են երկու երկրների առաջատար լրատվամիջոցները», - ասաց Ղուկասյանը:
Իր հերթին, «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանը ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները: Հարցումը անցկացվել է Երեւանում եւ մարզերում 800 հարցվողների շրջանում:
Կոստանյանը նշեց, որ հարցին, թե ինչպես են գնահատում հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը «թավշյա հեղափոխությունից» հետո հարցվածների 32% -ը նշել է, որ Հայաստանում իշխանափոխությունը չի ազդել այդ հարաբերությունների վրա, իսկ հարցվածների 47% -ը կարծում է, որ դաշնակիցների միջեւ պարբերաբար ծագում են մի շարք հարցեր, սակայն ռուս-հայկական հարաբերությունները դրանցից չեն տուժում: Հարցվածների 21 տոկոսը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները զգալիորեն վատթարացել են:
Հարցվածները պատասխանել են նաև այն հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը: Ըստ այդմ, հարցվածների 17%-ը կարծում է, որ դա անհրաժեշտ է, 68%-ը դեմ է, նշելով, որ դա չի բխում ՀՀ շահերից, իսկ հարցվածների 15%-ը դժվարացել է պատասխանել:
«Հարցվածների 16% -ը կարծում է, որ այսօր Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կարող են այլընտրանք լինել ռուս-հայկական հարաբերություններին, 65%-ը կարծում են, որ չեն կարող, իսկ 19% -ը դժվարացել է պատասխանել», - ասաց Կոստանյանը:
Հարցին, արդյոք Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի դեմ հարձակումները արդյոք հիմնավորված են, հարցվածների 18%-ը կարծում է, որ այո, իսկ 82% -ը կարծում է, որ ոչ:
Կոստանյանը շեշտեց նաև, որ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հայ հասարակությունը դրական է տրամադրված երկրի արտաքին քաղաքականությանն ու չի ցանկանում կտրուկ շրջադարձներ տեսնել այդ վեկտորում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել