Armenpress.am-ը գրում է.

Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը Louis Vuitton Horizon անլար ականջակալներ է ներկայացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել է նորաձևության տան մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:

Գաջեթը Bluetooth միացման հնարավորություն ունի, զարդարված է Monogram-ի նման սպիտակ, սև և կարմիր գույներով կամ LV-ի նշանով՝ դեղնակապույտ գծերով: Ականջակալների լիցքավորման համար նախատեսված է հատուկ գլանաձև պատյան: Ականջակալների լիցքավորումը տևում է 10 ժամ:

Նորաձևության տունը ներկայացրել է նաև տարբեր գույների «խելացի ժամացույցներ»՝ Tambour Horizon անվանմամբ: Ժամացույցում կա My Travel ծրագիրը, որը պահպանում է օգտատիրոջ ճամփորդությունների մասին տեղեկությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել