Վերջապես նոր սերնդի ականջակալներրը հեշտ կլինի տարբերակել նախորդներից:

Ըստ China Economic Daily-ի՝ մինչև հոկտեմբերի վերջ Apple-ը թողարկելու է անլար ականջակալների նոր սերունդ: Սա կլինի առաջին հիմնական դիզայնի փոփոխությունը՝ բնօրինակ AirPods-ի թողարկումից հետո: Մեկ այլ կարևոր առանձնահատկություն կլինի աղմուկի նվազեցման ակտիվ համակարգը:

Փոփոխվել էոչ միայն դիզայնը, այլև կառուցվածքը։ Նորացված տարբերակը ստացել է մետաղական պատյան՝ բարելավված ջերմափոխանակման համակարգով:

Աղբյուրի համաձայն՝ Apple-ը շեշտելու է սերունդների միջև եղած տարբերությունները՝ հավելյալ Pro ավելացնելով նոր մոդելի անվանմանը: Եվ սա բավականին հարմար է՝ հաշվի առնելով, որ համարյա անհնար է տարբերակել առաջինը երկրորդից:
Նույն հրապարակման մեջ նշվում է, որ նոր սարքավորումների գինը կբարձրանա մինչև 259 դոլար (երկրորդ սերունդը՝ 199 դոլար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել