Անկեղծ ասած՝ ակնկալում էի, որ մինչև ստադիոնից տուն հասնեմ և Ֆեյսբուք մտնեմ, ամբողջ պատս ողողված կլինի Վարդան Մինասյանի հրաժարականի մասին լուրերով, բայց ապարդյուն: Մինասյան ջան, հարգելիս, որպես մարզիչ դու քեզ սպառել ես: Մեր տղաների խաղը ինձ հիշեցնում էր մոլեկուլների քաոսային շարժում: Այդ նույն տղաները իրենց ակումբներում լավ, որոշ դեպքերում էլ՝ շատ լավ խաղ են ցուցադրում, բայց այսօր խաղադաշտում ես չտեսա ԹԻՄ, որն ամենակարևորն է ֆուտբոլում: Չի կարելի ժխտել, որ մարզիչը մեծ ներդրում է ունեցել մեր ֆուտբոլի զարգացման գործում, բայց հիմա հավաքականի խաղաոճը ոչ մի հաղթանակի հույս չի կարող ներշնչել: Հուսով եմ՝ մոտակա օրերս բոլոր հայ երկրպագուները կիմանան, որ Դուք այլևս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել