Մասնագետները նկատել են, որ  արքայազն Հարիի 37-ամյա կինը՝ Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլը գաղտնի է պահում իր ճերմակ մազերը։ Այս մասին հայտնում է Mirror-ը

Նախորդ տարի նրա Բելֆասթ կատարած այցի ժամանակ մարդիկ տեսել են, որ Մեգանը ճերմակ մազեր ունի։ Հիմա մասնագետները նշում են, որ Մարքլը հղիության ընթացքում փորձում է խուսափել մազերի համար նախատեսված ներկերի օգտագործումից և հատուկ ձևի սանրվածքով քողարկում է ճերմակ հատվածները։

Ներկելուց հետո աճած մազերի սպիտակ հատվածները ծածկելու համար վարսահարդարները նրա մազերն ալիքաձև են հարդարում, որը նրանց ավելի մեծ ծավալ է հաղորդում։

Այն մարդկանց, ովքեր ցանկանում են թաքցնել իրենց ճերմակ մազերը, խորհուրդ չի տրվում հարթ սանրվածքներ և դասական կտրվածքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել