Մարդկանց արյունը բաժանվում է 4 խմբի։ Այս փաստը մեծ դերակատարում ունի մեր կյանքում․ արյան միջոցով են որոշում՝ մարդը կարող է դոնոր լինել, թե ոչ, և որ խումբն է իրեն հարկավոր լինելու վիրահատության ժամանակ։ Սակայն պարզվում է, որ արյունը կապված է նաև այլ յուրահատկությունների հետ, օրինակ՝ կարող ենք հաջողություն ունենալ որևէ սպորտում և աշխատանքի ժամանակ հաճախ ենք դուրս գալու ափերից։ Իսկ Ճապոնիայում արյան խումբն այնքան կարևոր դերակատարում ունի, որ դրա միջոցով են որոշում զույգերի համատեղելիությունը։

Արյան տարբեր խմբեր ունեցող մարդիկ սնվելու տարբեր պահանջներ ունեն

Հայտնի է, որ արյան խմբից է կախված օրգանիզմի մարսողական կարողությունը։ Արյան տարբեր խմբերի մոտ մարսողական գործընթացը տարբեր կարող է լինել․

  • Արյան 1-ին խումբ ունեցողների մոտ վնասակար սպիտակուցների մարսումը դժվար է տեղի ունենում։
  • 2-րդ և 4-րդ խմբի արյուն ունեցողների օրգանիզմում ճարպաթթուները մանրացնող ֆերմենտները քիչ են։ Այս խումբ ունեցողները ճարպոտ սնունդ ուտելուց հետո կարող են իրենց վատ զգալ։
  • Արյան 3-րդ խումբ ունեցողներն ունեն հզոր իմունային և մարսողական համակարգ, նրանք հազվադեպ են ալերգիա ունենում։

Արյան 1-ին և 2-րդ խումբ ունեցողներն ավելի դժվար են տանում սթրեսը

Կորտիզոնը հորմոն է, որն արտադրվում է մակերիկամների կողմից։ Այն արյան մեջ է հայտնվում, երբ մենք բախվում ենք արտաքին վտանգներին կամ էլ հայտնվում ենք սթրեսային իրավիճակներում։

Սակայն կյանքում մենք շատ քիչ ենք գործ ունենում իրական վտանգների հետ, փոխարենը շատ ենք ենթարկվում սթրեսի։ Սակայն օրգանիզմը վտանգներին և սթրեսին արձագանքում է միանման՝ կորտիզոն արտազատելով։ 1-ին և 2-րդ խումբ ունեցողների մոտ այն ավելի շատ է արտազատվում, այդ պատճառով նրանք ավելի քիչ համբերատար են, քան մնացած խմբի ներկայացուցիչները։

Արյան 2-րդ խումբ ունեցողները դժվար են նիհարում

2-րդ խումբ ունեցող մարդկանց օրգանիզմը շատ դժվար է մարսում ճարպոտ սնունդը, նրանք հաճախ են ունենում այրոցներ և աղիքային համակարգի խանգարում։ Ավելին՝ համարվում է, որ նրանք այդքան էլ սթրեսակայուն չեն, այդ պատճառով սթրեսային իրավիճակներում չեն կարողանում դիմանալ անընդհատ ուտելու գայթակղությանը։

Հնարավոր է, որ այս ամենը ձեր մասին չէ, սակայն ամեն դեպքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և ճիշտ սնունդը ավելորդ չեն լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել