Այսօր շատ է խոսվում ապատեղեկատվության, դրա դեմ հնարավոր ու հարկավոր պայքարի մասին։ Երևույթից, իհարկե, ամենից շատ բողոքում է իշխող ուժը, քանի որ ապատեղեկատվությունն ամենից շատ հենց իրենց է վերաբերում։ Սա կլիներ շատ հասկանալի դիրքորոշում, եթե ընդամենը 8 ամիս առաջ նույն ուժի ներկայացուցիչները չկիրառեին ապատեղեկատվությունն՝ իբրև պայքարի հիմնական գործիք։ Մի բան է, երբ ինչ-որ լրագրող է ապատեղեկատվություն տարածում, ու լրիվ ուրիշ բան, երբ պատերազմող երկրում պատգամավոր Սասուն Միքայելյանը բարձր ամբիոնից հայտարարում է, որ ինքը ճշտել է՝ սահմանում կուտակումներ չկան, որ այդ խոսակցությունները ՀՀԿ-ական տրյուկներ են, դեռ մի բան էլ կոչ է անում դադարել դրանք տարածելը։ Ընդամենը 2 ամիս անց ՊՆ նախարարը տեղեկացնում է, որ կուտակումներ իսկապես եղել են։ Հլը պատկերացրեք․ պատերազմի հերոս, մարդ, ով ունի խիստ բարձր ռեպուտացիա, ու ենթադրվում է, որ չափազանց կոմպետենտ է, ԱԺ ամբիոնից ստում է ազգային անվտանգությանը վերաբերող հարցում՝ բացառապես քաղաքական շահից ելնելով։ Սա պարզապես ապատեղեկատվություն էլ չես որակի։ Դավաճանություն ա սա։ Հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կամեռաները փակում ա, ասում ա՝ Սաշիկի գրպանն ա գնում գումարը, մեկ էլ օրերս պաշտոնապես հայտարարում են, որ տենց բան չկա։ Մյուս ստերի ու մանիպուլյացիաների մասին որ գրեմ, կարող ա մի գիրք ստացվի պոստի տեղը։ )) Մի խոսքով, տղերք, ապատեղեկատվությունից մի խոսացեք էլի, ախպոր պես։ Գուգլում, որ գրում ես ապատեղեկատվություն, արդեն ձեր դեմքն ա բերում։ ))
ՀԳ. Տեսե՞լ եք, սկսել են ատելության մթնոլորտից բողոքել։ Էն, որ իրանք մարդկանց տան մոտ սև լենտեր էին կպցնում, հայհոյում, զիբիլը գցելու կոչեր անում, սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ էր, իսկ էսօր մի տեսակ ատելություն ա։
Ես մի բան գիտեմ․ ՀՀԿ-ն ատելության միջավայրում ապրելու ահռելի փորձ ուներ։ Իրան էս 20 տարի ա՝ ատում էին։ ))) Էդ ջահելներն ի՞նչ են անելու մի երկու տարի հետո՝ վախենալու ա պատկերացնել։ Վազելու են, մտնեն մամայի ծոցը, փակեն աչուկներն ու արցունքների միջից հազիվ լսվող կամաց ձայն օր ու գիշեր՝ դըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու։