Դերասանուհի Անաիս Սարդարյանի որդին՝ փոքրիկ Մոնթեն, այսօր դարձավ մեկ տարեկան։ Այդ առթիվ դերասանուհին Ինստագրամի սթորի հավելվածը ողողել է որդու լուսանկարներով ու ջերմ մաղթանքներով՝ օգտագործելով «Շնորհակալ եմ, Տեր» և «Ինչ լավ է, որ դու կաս» հեշթեգները։
Անաիսը երկար ժամանակ գաղտնի էր պահում հղիության մասին լուրն ու անձնական կյանքի մասին գրեթե չէր խոսում։ Որդու ծնունդից հետո էլ դերասանուհին չէր շտապում հանրայնացնել նրան, սակայն վերջերս նա բավականին ակտիվ է դարձել համացանցում ու պարբերաբար հրապարակում է ընտանեկան գեղեցիկ լուսանկարներ, ինչպես նաև փոքրիկի անունով առաձին էջ է բացել։ Նշենք, որ Անաիսի երեխայի հայրը Զոհրաբ Ղումաշյանն է, ով այժմ անազատության մեջ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել