Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր որոշել է դռնփակ անցկացնել գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագինը որոշելուն նվիրված նիստը՝ արգելելով քաղաքացիական ակտիվիստների մասնակցությունը: Նիստի ընթացքում որոշվել է, որ մեկ կիլովատ էլ. էներգիան ցերեկային ժամերին 30-ից կդառնա 38 դրամ, գիշերային ժամերին՝ 25-ից 28, իսկ գազի մեկ խորհանարդ մետրը բնակչության համար կարժենա 156 դրամ:
Նիստին մասնակցելու իրավունք են ստացել միայն ՀԾԿՀ-ի կողմից ընտրված հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները, ովքեր պատ կազմած արգելել են ակտիվիստներին ներս մտնել, ասել են, որ իրենք կատարում են ՀԾԿՀ-ի հրահանգը և ներս են թողնում միայն նրանց, ում անունները նշված են հանձնաժողովի կողմից տրամադրված ցուցակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել