Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում գիշերը բախվել են Pegarus մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի միկրոավտոբուսը: Mercedes-ն ունեցել է հայկական համարանիշեր: Մեքենայի վարորդը տեղում մահացել է, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները նշել են, որ Մոսկվայի ուղղությամբ շարժվող միկրոավտոբուսը 9 մարդ էր տեղափոխում, ուղևորներից մի կին և տղամարդ ստացել են մարմնական վնասվածքներ: Բժիշկների հավաստմամբ՝ տուժածների վիճակը ծանր չէ:

Մյուս ավտոբուսում եղել է 25 ուղևոր, ոչ ոք չի տուժել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել