Aysor.am-ը գրում է․

Աշխատանքային 100 օրվա ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հասցրել է որոշ խնդիրներ լուծել, որոշ խնդիրներ էլ առաջացել են, և ճարտարապետը կարծում է, որ այդ օրերը բավական հետաքրքիր են եղել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Մեսչյանն աշխատանքային 100 օրն ամփոփելիս։

«Ինչպես ասում են՝ ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ, և շատ հետաքրքիր իրավիճակներ եղան», - ասաց Մեսչյանը։

Նա նշեց, որ այդ օրերի ընթացքում 4200 գործ է նայվել քաղաքաշինության ոլորտում, համաձայնեցվել է մոտ 300 նախագիծ, շինարարության թույլտվություն՝ շուրջ 170, քանդման թույլտվույթուն՝ 22։

«Շատ շուտով Երևանում բավական ակտիվ շինարարություն կսկսի առանձնապես բնակելի ոլորտում», - ներկայացրեց գլխավոր ճարտարապետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել