«Իրավացի են նրանք, ովքեր վրդովվում են վերջին օրերին ծագած աղմուկից՝ տարեվերջյան պարգևատրումների հետ կապված: Մարդիկ ընդամենը ամանոր­յա պարգևավճարներ են ստացել, և նորմալ երկրներում դա չէր դառ­նա քննարկման առարկա: Բայց մի երկրում, որտեղ մեծ աղքատություն կա, (գործազրկություն, օրվա հացի փնտրտուք, նման աղմուկը բնական է: Իսկ երբ հիշենք, որ իշխող քաղա­քական ուժը դեպի իշխանություն տանող ուղին հարթել է հենց այդ ընչաքաղց ու գործազուրկ մարդ­կանց միջոցով, առավել հասկանալի կդառնա, թե ինչու են մարդիկ վր­դովված այդ «պրեմիաների» փաս­տից: 

Երբ դու փողոց ես հանում սո­ցիալապես ամենաանապահով խա­վին, նրան քեզ կարգում ես աջակից, ողջ օրը խոսում ես իշխանական թալանի և կողոպուտի, հանրային միջոցները գողանալու, մարդկանց հաշվին ցոփ ու շվայտ կյանքով ապրելու իշխանական արատավոր ավանդույթների մասին, պետք է պատրաստ լինես, որ ցանկացած քայլդ կարող է դիտվել որպես այդ արատավոր ավանդույթների շա­րունակություն: Երբ դու հրահրում ես հանրային նախանձն ու չարու­թյունը, քրեական հետապնդումներն ու պատժի ինստիտուտն առաջին պլան մղելով՝ սկսում ես հաշվեհար­դար տեսնել նախկին պաշտոնյա­ների նկատմամբ և նրանց մսխած յուրաքանչյուր դրամը ջրի երես ես հանում, պետք է հասկանաս, որ հե­տո կարող են նույնը քեզ հետ անել: 

Վերջապես, երբ դու ամեն օր վատ ապրող, իր խնդիրները լուծել չկա­րողացող մարդուն ասում ես՝ դու ես իշխանությունը, դու ես այս երկրում ամեն ինչ որոշողը, ես քո ծառան եմ, պատրաստ եմ ամենօրյա ռեժի­մով, «լայվերով» ու «քաղաքացու հետ զրույցներով» լսել ու կատարել քո պատգամները, պետք է հաս­կանաս, որ այդ նույն քաղաքացին պահանջելու է իր հետ հաշվի նստել ամեն լուման բաժանելիս, ամեն անգամ «պրեմիա» գրելիս, ամեն պաշտոնում մարդ նշանակելիս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել