Yerevan.Today-ը գրում է.

Պարգևատրումների աղմկահարույց թեման նոր թափ է հավաքում։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեում շարքային աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել ՊԵԿ ղեկավարության դեկտեմբերին ստացած պարգևատրումները։

Ներկայացնում ենք դեկտեմբերին նրանց ստացած աշխատավարձային և պարգևատրումային ֆոնդը։ 

Եվ այսպես, ըստ նույն տեղեկությունների․

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան - 8 մլն 55 000 դրամ

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան – 9 մլն. 60 000 դրամ

ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյան – 6 մլն. 456 000 դրամ

ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյան – 2 մլն. 930 000 դրամ

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան - 6 մլն 6000 դրամ

ՊԵԿ նախագահի օգնական- Էլիզաբեթ Մամիկոնյան - 2 մլն 120 000 դրամ

ՊԵԿ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյան - 2 մլն. 763 000 դրամ

ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտրյան- 2 մլն 30.000 դրամ

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի խորհրդական Սերգեյ Թաիրյան -1 մլն 574 000 դրամ։

Վերջինս Սաթինե Գզողյանի ամուսինն է։ Ի դեպ, ամուսինները նաև հարկային ծառայողներ չեն։

Եվ սա այն դեպքում, երբ ՊԵԿ շարքային հարկային տեսուչները, ծառայողները ստացել են 100- 200 000 դրամ։

Նման չափով խրախուսանք չի եղել ՊԵԿ որևէ նախագահի օրոք։

Ի դեպ, խոսակցություններ կան, որ ՊԵԿ-ն իրականում ղեկավարում է առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ով դեկտեմբերին ստացել է ամենաբարձր գումարը՝ աշխատավարձը և պարգևատրումը միասին 9 մլն. 60 000 դրամ։

Պարգևատրումների մասին տեղեկատվության պաշտոնական պատասխանի համար դիմում ենք ՊԵԿ-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել