Կան պահեր, երբ տեսակետ հայտնելը անհրաժեշտություն է: Ես դժվար եմ պատկերացնում առանց սեփական տեսակետի քաղաքական գործիչ, լրագրող, մտավորական, քաղաքացի, վերջիվերջո մարդ:
Շատերն ասում են՝ այսօր Գորիսում վախի մթնոլորտ է: Բայց անկեղծ լինենք, մի՞թե Երևանում պակաս վախ կա: Ընդ որում, եթե Գորիսում վախենում են կոնկրետ ցեղախմբից, ապա Երևանում այն ուղղակի մշակույթ է:
Եթե մենք ցանկանում ենք, որ այսօրվա և վաղվա խուժանը պատժվի, անհրաժեշտ է ուժեղ հանրային կարծիք, դատապարտող մթնոլորտ: Առանց որի ոչինչ չի փոխվի:
Ինչպիսի՞ն էր գորիսյան դեպքերի արձագանքը: Ես հասկանում եմ, որ FB-ում հանրապետականները ծպտուն չեն հանում, բայց չեմ հասկանում, երբ լռում են ընտրությունների ժամանակ նույն հանրապետականներին անարգանքի սյունին գամող կուսակցությունները, լռում են մտավորականների զգալի մասը, սիրո և հավատի ուսմունքը մեզ ավետող եկեղեցականները:
Եթե չեմ սխալվում, Աստվածաշնչում անտարբերության մասին հստակ գրված է: Միգուցե չե՞ն կարդացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել