Պատմությունը ցույց է տվել, որ ցանկացած լիդեր իր սեփական ընտանիքի օրինակով է հայրենասիրություն ցուցաբերում՝ պատմություններն ու օրինակները շատ են, մասնավորապես՝
1.Ստալինի որդու գերի ընկնելը և Ստալինի պատասխանը Գեներալի հետ որդուն փոխելու վերաբերյալ
2.Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի՝ Արցախում նկուղներում մահն աչքի առաջ ապրելը, բայց ոչ մի դեպքում նրանց այլ ավելի ապահով վայր չտեղափոխելը։
3. Նիկոլ Փաշինյանի որդու բանակ զորակոչվելը և ցույցերի օրերին հոր կողքին գտնվելը։
Սակայն խորը ցավով պետք է կրկնեմ, որ այդչափ հայրենասիրություն ոչ բոլորին է տրված. ասեմ ավելին՝ կան մարդիկ, ովքեր ոչ միայն սեփական երեխային են փամփլիկ ու անվտանգ պայմաններ ապահովում օրհասական պահերին, այլ նաև զուգահեռ դրան պատրաստ են ազգին տանել սադրանքների ու ուրիշի երեխայի կյանքի և արյան հաշվին հագուրդ տալ սեփական իշխանատենչությունն ու ագահությունը։
Այս դեպքում ևս պատմությունը խոսուն է, մասնավորապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի փետրվարին իր որդի Դավիթին ուղարկեց ԱՄՆ՝ լավ գիտակցելով սեփական հաշվարկված և գծագրված արյունահեղության պլանը, իր որդուն ապահովեց ամենահարմար պայմանները և՛ անվտանգության, և՛ քաղցր կյանքի առումով։
Իսկ հետո, հետո տեղի ունեցավ սարսափելին. անփառունակ լիդերն իր կամակատարների միջոցով անկառավարելի դարձրեց ամբոխը, իսկ հատուկ ներդրված սրիկաները սկսեցին սադրանք ոստիկանության դեմ, քանի որ Լևոնը արյան քաղցով էր եկել։
Դրա վառ ապացույցն է մարտի 2-ի ձայնագրությունը, երբ արդեն 8 զոհ կար, իսկ Լևոնն ու Ալիկը իրենց հատուկ ցինիզմով ու ծաղրով միյանց շնորհավորում և ասում էին, որ ամեն բան նորմալ է և ըստ պլանի։ Սարսափելի ու գարշելի պահվածք։
Հ.Գ. Այդքանից հետո հեռանկարային սադրանքների ստրատեգ Լևոնն ուներ նաև պլանի շարունակությունը՝ զոհերի հարազատների կսկիծը օգտագործել կրկին սեփական դիվիդենտների համար։
Հ.Գ.Գ. Ասում են՝ ժամանակը ամեն բան բուժում է, վստահ եմ՝ սուտ է, ոչինչ այլևս չի կարող բուժել Մարտի մեկի զոհերի հարազատների վիրավոր սրտերը, սակայն ժամանակը օգնում է ցանկացած իրադարձություն վերլուծելու և սեփական տեսակետ ձևավորելուն, և սադրիչի թելադրած տեսակետից տարբերվող և իրականության հետ առերեսվող տեսակետ ձևավորելուն։ Սիրելիներս, դուք իրավունք ունեք ձեր կորստի համար նեղանալ նույիսկ Աստծուց, սակայն կուրորեն մեղքը որև կողմ բարդելու իրավունք չունեք։ Փաստերն ավելի քան խոսուն են։
ԵՒ ցավալի է, որ մինչ այժմ զոհերի հարազատները հարց չտվեցին Տեր-Պետրոսյանին, թե ինչու իր որդին Հայաստանում չէր և ինչու ինք լքեց ժողովրդին ու գնաց տուն։