Panorama.am-ը գրում է.

Հունվարի 18-ին Panorama.am-ը ընտանի կենդանիներ պահելու թույլտվության տուրքի մասին հարցեր էր ուղղել Երևանի քաղաքապետարան։ Մասնավորապես հարցրել էինք.

1. Քաղաքապետարանն ունի՞ տվյալներ, թե Երևանի տարածքում քանի ընտանի կենդանի է պահվում։ Եթե այո, խնդրում եմ ներկայացնել թիվը, նաև ըստ կենդանիների տեսակների ու վարչական շրջանների։ Եթե ոչ, ինչո՞ւ չունի։
2. 2017 և 2018 թվականներին քանի՞ բնակիչ է վճարել ընտանի կենդանի պահելու թույլտվություն տրամադրելու համար նախատեսված տուրքը, ինչքա՞ն գումար է մտել Երևան քաղաքի բյուջե։
3. Հաշվի առնելով տուրքի վերաբերյալ դժգոհությունները՝ քաղաքապետարանը կնախաձեռնի՞ օրենսդրական փոփոխություններ։
4. Տուրքը չվճարելու համար քաղաքացիները կշարունակե՞ն վարչական շրջանի աշխատակազմից ծանուցումներ ստանա՞լ։
5. Արդյոք տուրքի չափը նո՞ւյնն է խոշոր եղջերավոր ասնասուններ, տնային թռչուններ ու շուն, կատու պահող քաղաքացիների համար։
6. Ի՞նչ է արվում Երևանի տարածքում պահվող խոշոր եղջերավոր անասուններից մնացած գոմաղբը, թռչունների արտաթորանքը։

Հունվարի 22-ին քաղաքապետարանից  ստացած պատասխանում ոչ հարցված թվերը կային, ոչ էլ հիմնավորումները։ Հարցեր էլ կային, որ ընդհանրապես անտեսվել էին։ Կետ առ կետ առանձնացված հարցերին մի ընդհանուր պատասխան են ուղարկել.

«Տեղեկացնում ենք, որ 2017- թվականին համայնքային բյուջե է մուտքագրվել 2.450.000 դրամ, 2018-ին՝ 2.064,700 դրամ:  Ոլորտում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ  նշենք, որ Երևանի քաղապետարանը հանդես է գալու օրենսդրական փոփոխություններով:  Հիշեցնենք, որ տուրքի պահանջը բխում է օրենքից, որն ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից:  Ամեն դեպքում տուրքը փաստացի չի գանձվում: Տվյալ տուրքի գանձման 1-2 ծանուցում է ընդամենն ուղարկվել, ու այլևս չի ուղարկվելու: Ոլորտի նախանշվող զարգացումների վերաբերյալ առաջարկում ենք դիտել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ձայնագրությունը, որը հղումով ուղարկում ենք Ձեզ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել