Նախիջևանում ծառայություն իրականացնող ադրբեջանական բանակի զինծառայող դիպուկահարների համար անցկացվել էր վերապատրաստման դասընթացներ, որտեղ առավել պրոֆեսիոնալ թուրքական բանակի դիպուկահարները փորձել են ադրբեջանական բանակի զինվորներին զենքից օգտվել սովորեցնել։
Երևի ադրբեջանական կողմը դեռ անցած տարվանից իր թերությունները փորձում է շտկել, ու հիմա հերթը հասել է դիպուկահարներին, որոնք, մեղմ ասած, բավականին զիջում են մեր բանակի դիպուկահարներին իրենց պրոֆեսիոնալիզմով։
Իրենց մոտ դեռ թարմ են նոր կառուցված դիրքերի ուղղությամբ մեր տղերքի կատարած ռազմական օպերացիաները, երբ իրենց զինվորները հենց իրենց խրամատներում անվտանգ չէին կարողանում մի կետում կանգնել, և նույնիսկ իրենց դիպուկահարները չէին կարողանում պաշտպանել նրանց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել