Հայտնի մարդկանց կյանքն ուսումնասիրելիս հաճախ հանդիպում ենք բավականին հետաքրքիր, երբեմն տարօրինակ ու խորհրդավոր երևույթների, որոնց մասին շատ հաճախ կենսագիրներն ու պատմաբանները լռել են:
Քչերին է հայտնի, որ սովետական հայտնի «Պոբեդա» ավտոմեքենայի անվանումը կապված է Ստալինի անվան հետ. սկզբնական շրջանում, քանի դեռ մեքենան դուրս չէր եկել հոսքագծից, նախատեսված է եղել այն անվանել «Ռոդինա» (Հայրենիք), սակայն երբ հարցը զեկուցվել է գեներալիսիմուսին, նա հարցրել է. «Եվ ի՞նչ, ուրեմն՝ ի՞նչ արժե մեր հայրենիքը»:
Բավականին տարօրինակ կթվա այսօրվա պետական աշխատողներին այն փաստը, որ մինչև 1967 թվականը ԽՍՀՄ-ում կար հանգստյան մեկ օր: Ֆիզարձակուրդը տևում էր 3 ամիս, որից հետո աշխատող մայրերը երեխաներին կարող էին տալ հատուկ նրանց համար նախատեսված մսուր մանկապարտեզներ, այդ թվում՝ և գիշերային, քանի որ այդ տարիներին սովետական տնտեսությունը զարգացնելու համար աշխատում էին նաև 3-րդ հերթափոխով: Գուցե այսօր շատերի համար զարմանալի թվա, բայց ամանորյա արձակուրդը տևում էր մեկ օր, քանի որ հունվարի 2-ին ողջ սովետական հասարակությունը անցնում էր ամենօրյա աշխատանքի: Այս օրենքները կյանքի են կոչվել ժողովուրդների հոր նախաձեռնությամբ:
Քչերին է հայտնի, որ 1938-ին ԱՄՆ-ն Ադոլֆ Հիտլերին ճանաչել է տարվա մարդ` աշխարհում դեմոկրատիա տարածելու համար: Արդեն 1939-ին նա Նոբելյան մրցանակակիր էր` Եվրոպայում խաղաղություն քարոզելու և տարածելու համար: Սակայն Հիտլերն այդպես էլ չի ստանում մրցանակը, քանի որ մրցանակաբաշխության ժամանակ Եվրոպայում կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվել, իսկ պարգևատրման արարարողությունը հետաձգվում է:
Հետաքրքրիր է այն փաստը, որ Հիտլերը ոչ մի անգամ անձամբ չի գտնվել համակենտրոնացման ճամբարներում, կարելի է ենթադրել, այն պատճառով, որ այնտեղ կատարվող անմարդկային ու հրեշավոր գործողությունները տեսնելուց հետո հնարավոր էր՝ հրաժարվեր իր հետագա պլաններից:
Մի կարևոր հանգամանք ևս․ 1944 թվականին Հիտլերի անձնական բժիշկը նրան ամենօրյա օգտագործման համար նշանակում է հատուկ դեղամիջոց՝ կոկային, որը նա կիրառում էր ինհալատորի միջոցով օրական երկու անգամ: Հիտլերը կոկայինն օգտագործում էր նաև որպես աչքի համար նախատեսված բուժիչ միջոց: Նշանակումները հիմնավորված էին նրա մոտ առկա սուր գլխացավի և կոկորդի ցավով, սակայն իրականում դա արվում էր, որպեսզի պարանոյիկ և հիստերիայի հասնող դիմախաղով ու գոռգոռոցով կարողանա կառավարել Երրորդ Ռեյխը: