Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, չորս տարի անց ավարտել են Կալիֆորնիայի Հիդեն Հիլզ քաղաքում գտնվող շքեղ առանձնատան վերանորոգման աշխատանքները, որոնց համար ծախսել են 20 մլն դոլար:
38-ամյա հայուհին և նրա 41-ամյա ամուսինն իրենց կրտսեր երեխայի՝ Չիկագոյի ծննդյան մեկամյակը նշել են հենց այդ տանը` մանկական խնջույք կազմակերպելով հյուրերի համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ տունը գնելուց հետո աստղային զույգը զգալի մեծացրել է դրա մակերեսը, փոխել շրջակա լանդշաֆտը, և արդյունքում այժմ առանձնատունը գնահատվում է 60 մլն դոլար:
Նշվում է, որ տունը նախկինում պատկանել է Լիզա Մարի Փրեսլիին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել