Սուրբ Պետրոսի հրապարակում կեսօրյա աղոթքի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին ներկայացրել է աղոթքների համար պաշտոնական կայքը, հաղորդում է Daily Mail-ը:

«Քլիք արա՛՝ աղոթելու համար» կայքը բաղկացած է երեք բաժնից՝ «Աղոթի՛ր պապի հետ», «Աղոթի՛ր ամեն օր», որում նաև երեք ամենօրյա աղոթք է ներառված և «Աղոթե՛ք համացանցում», որտեղ օգտատերերը կարող են կիսվել իրենց աղոթքներով:

Կայքն ունի նաև բջջային հավելված՝ Android-ի և iOS-ի համար, որը հասանելի է վեց լեզվով (իսպաներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել