Ինդոնեզիայում կինը ողջ-ողջ այրել է ամուսնուն այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է նրան տալ իր բջջային հեռախոսի գաղտնաբառը՝ գրում է Metro-ն։

25-ամյա Իլհամ Կահյանին հարցրել է ամուսնուց՝ Դեդի Պորնամայից, նրա հեռախոսի գաղտնաբառը։ Տղան հրաժարվել է պատասխանից։ Ամուսինները սկսել են վիճել, վեճը շուտով վերածվել է ծեծկռտուքի։ Կինը վերցրել է բենզինով լի տարան և բենզինը լցրել ամուսնու վրա։

Pic Shows: The man was set alight by his wife after they had a row because he refused to share his phone password; INDONESIA: A wife has been arrested for burning her husband alive after he hit her in an argument over his mobile phone passcode and images show the shocking wounds the man suffered.

Այնուհետև նա կրակայրիչը մոտեցրել է նրան։ Անցորդները նկատել են բռնկված տղային և շտապել օգնության։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Կինը ձերբակալվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել