A1plus.am-ը գրում է․
Խնդիրն այն չէ, որ ես փորձում եմ իմ նախկին վերադասին պաշտպանել, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը, երբ վրդովված դուրս եկավ նիստերի դահլիճից։
«Զրպարտում են, ստում են։ Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցի վրա ԱՄՆ դրոշն է, բան չունեմ ասելու, կարող է Մոնղոլիայի դրոշն էլ լինի, բայց ՀՀ դեսպանատան վրա միայն հայկական դրոշ է եղել»։
Սա վեճ չէ, ես մի քիչ շոկային վիճակի մեջ եմ եւ սա պետք է մեր գործընկերների հետ քննարկել, հավելեց պատգամավորը։
«Ռուսաստանի շահերի սպասարկում, քրեածին տարրեր, հնչած այս բոլոր մեղադրանքերը կեղծ են։ Ես աշխատելով Անդրանիկ Մանուկյանի հետ, իմ աչքով տեսել եմ, ԼՀԿ-ի նույնիսկ կեսը չունի այս երկրի համար այդքան վաստակ, որքան Անդրանիկ Մանուկյանը»։
Նյութի աղբյուր՝ https://www.a1plus.am/1657238.html?fbclid=IwAR3Mrk_dZ6xIfBXmU9jGaDxSEHQdWY8YmL05v1_97jG0IREa6dXfQA7LcCg
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել