Ո՞վ ա մեղավոր, եթե օրենքը խախտվում ա (օրինակ՝ Մայրապետյանի գործով)։ Կոնկրետ պատգամավորի (Ն․ Բաղդասարյան) կարծիքով՝ նա, ով օրենքն ԸՆԴՈՒՆԵԼ ա, այլ ոչ թե նա, ով օրենքը ԽԱԽՏԵԼ ա։

Սրա արդյունքում հասարակությունը ստանում ա «մեսիջ», որ՝
- ժողովուրդ ջան, կան լավ օրենքներ ու վատ («բոբո») օրենքներ,
- ժողովուրդ ջան, մենք «տեր ենք», եթե նոր իշխանության ընդունած օրենքները խախտվեն,
- բայց ժողովուրդ ջան, մենք «տեր չենք», եթե խախտվում են նախորդ իշխանության ընդունած «բոբո» օրենքները։

Այսինքն՝ եթե կա մի «բոբո» օրենք, որն ընդունվել ա նախկինների օրոք, բայց խախտվում ա ներկաների օրոք, ապա ներկաները դրա հետ «բացարձակ կապ չունեն»։

Արդյունքում առաջանում են «քոմենթչիներ», ովքեր՝
- կասկածելի են համարում ՄԻԵԴ-ի կողմից «արագ» որոշման ընդունումը,
- ՄԻԵԴ-ի որոշումը համարում են խոչընդոտ մեր դատական համակարգի անկախության համար,
- գտնում են, որ իշխանությունները «ստիպված» միջամտում են դատական գործերին, քանի որ կեղտոտ ՄԻԵԴ-ը իշխանություններին այլ ելք չի թողնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել