Անտոնիո Ֆրիլին՝ էս հրաշալիքի ստեղծողը, աշխարհ է եկել Իտալիայի ամենաարվեստոտ սրտից՝ Ֆլորենցիայից, ու դիցաբանությամբ տարված՝ արարել է հիմնականում էս տեսակ գլուխգործոցներ, որոնք հետո տարածվեցին աշխարհով մեկ ու դարձան շատ թանգարանների մրցակցության առարկա։ 

Վեներան՝ սեր տարածող մեր գեղեցկուհին, թվում է, թե չուներ թագի կամ թագադրման կարիք, սակայն, արի ու տես, Ֆրիլլին փորձել է ցույց տալ, որ երբեմն անգամ սիրո աղբյուրը սիրո ու ուշադրության, գնահատման ու «թագադրման» կարիք ունի։ 

Ասածս ի՞նչ է․ եթե նայում եք այս կոթողին ու մտածում՝ եթե ես մի օր շքեղ առանձնատուն ունենամ, ինքն անպայման կզարդարի իմ շքեղ բակը, ապա ասեմ՝ 19-րդ դարի այս ստեղծագործությունն արդեն վաճառվել է հերթական աճուրդի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել