Ժամանակին նախագահ Քոչարյանի մեկ հայացքին արժանանալու համար գրեթե ամեն ինչի պատրաստ շատ-շատերն այսօր մտել են Նիկոլի համապատասխան տեղն ու ձայն չեն հանում և չեն քննադատում Նիկոլին Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական վենդետա և հաշվեհարդար տեսնելու համար, և այս մարդիկ, երբ կգա Նիկոլի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը բռնաբարելու և իշխանությունը բռնազավթելու համար պատասխանատվության ենթարկելու ժամանակը, կրկին ձայն չեն հանելու և չեն պաշտպանելու այն մարդուն, ում այսօր երկրպագում են...
ա մարդու տեսակ է. ով հասնում է իշխանության, մտնում են նրա հետևը և արագ մոռանում նախորդին, ում երկրպագում էին ոչ վաղ անցյալում:
Ուժեղ պետություն և առողջ քաղաքական մթնոլորտ ունենալու համար անհրաժեշտ է հենց այս տեսակից ազատվել, ոչ թե հնարավորություն տալ, որ յուրաքանչյուր հաջորդ իշխանության հետևը մտնելով ապահովի իր բարեկեցիկ կյանքը, իր գործունեությամբ վատաբանի և վարկաբեկի հասարակության աչքերում նույն իշխանությանը, իսկ իշխանության փոփոխությունից հետո էլ սահուն անցում կատարի դեպի նոր իշխանության համապատասխան վայր:
Նիկոլի շուրջը համախմբված մի այլ տեսակի չինովնիկներ ու նախկին պաշտոնյաներ էլ կան, ովքեր մնացել են ՀՀՇ- ի անփառունակ իշխանություններից, որպես վատ ժառանգություն ներքաղաքական դաշտում:
Սրանք էլ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ անձնական վրեժխնդրության խնդիր են լուծում՝ մտածելով, որ եթե չլիներ նախագահ Քոչարյանը, իրենք երկար ժամանակ չէին մնա առանց գործի, չէին մնա առանց իշխանության և կշարունակեին պաշտոնավարել ու ժողովրդի հաշվին առոք-փառոք ապրել, բայց այստեղ ես մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին, քանզի եթե իշխանության գալուց հետո նա քաղաքական գնահատական տված լիներ Լևոն Տեր-Պետրոսյանի անփառունակ իշխանության տարիներին, այսօրվա նրա քաղաքական իրավահաջորդներն ամոթից գետինը կմտնեին և իրավունք չէին ունենա ընդհանրապես մեկ բառ խոսելու, բայց Քոչարյանը մեծահոգի գտնվեց և քաղաքական գնահատական չտվեց, ինչը ես համարում եմ մեծագույն սխալ:
Մի խոսքով՝ մեզ արժանապատիվ, սեփական դիրքորոշումը հարգող, սեփական խոսքի արժեքը հասկացող և գնահատող քաղաքական էլիտա է անհրաժեշտ, որը չի խաբում սեփական ժողովրդին, ունի քաղաքական հայացքներ, որոնց չի դավաճանում, և հենց նման քաղաքական էլիտայի պարագայում մեզ կհաջողվի զարգացնել Հայաստանն ու հասնել իրական տնտեսական հաջողությունների:
Այն քաղաքական էլիտան, որն այսօր մենք ունենք, հիմնականում անսկզբունքային, գաղափարական որևէ հենք չունեցող և միայն սեփական բարեկեցության մասին մտածող մարդկանց մի խումբ է, որը ձգտում է իշխանության սեփական բարեկեցությունն ապահովելու և, մեծ հաշվով, թքած ունի սեփական ժողովրդի հոգսերի ու պետության անվտանգության վրա, և այս տեսակի կարկառուն ներկայացուցիչներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է, ով իր նմաններին համախմբել է մեկ տանիքի տակ և բռնազավթել Հայաստանի իշխանությունը:
Աստված ամեն բան տեսնում է, և յուրաքանչյուրն իր պատիժը կստանա...