Հաագայի 92-ամյա բնակչուհին Դրենթում գտնվող Վան Գոգի Տուն-թանգարանին նկար է նվիրել, որը կարող է պատկանել նկարչի վրձնին: Եթե այն կեղծված չէ, կարող է միլիոնավոր դոլարներ արժենալ, հաղորդում է RTV Drenthe հետուստաալիքը:

Նկարում բառ է պատկերված: Ոճը շատ նման է Վան գոգին, կտավի ստորին անկյունում մակագրված է՝ «Վինսենտ»:

Նկարը երկար ժամանակ ընտանեկան մասունք է եղել և ստորին հատվածը վնասված է: Փորձաքննության համար շուրջ մեկ տարի կարող է պահանջվել: Այդ ընթացքում կտավը չհրկիզվող պահարանում կպահեն: Ցուցասրահում նկարի կրկնօրինակը կցուցադրվի:

Մասնագետները ենթադրում են, ոև կտավում պատկերված է Հաագայի բառը, որտեղ նկարիչն ապրել է 1869-1873-ին և 1881-1883-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել