Armsport.am-ը գրում է.

Հունվարի 17-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա:

Մարզիչները հնարավորություն են ունեցել հետևելու Մադրիդի «Ռեալի» մարզմանը, որից հետո հանդիպել են ակումբի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին, նրա օգնականներին և ֆիզպատրաստության գծով մարզչին:

Երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, Խինես Մելենդեսի հետ միասին, վերլուծել են մեր հավաքականի ապագա մրցակից Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի խաղը:

ՀՖՖ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօր մեր մարզիչները հետևելու են «Լեգանեսի» մարզմանը և հանդիպելու են թիմի մարզիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել