- Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերն այլևս չկան,
- Կա Մնացականյան-Մամեդյարով նոր օրակարգ, որից ոգևորված է Ադրբեջանը, և որի բովանդակության մասին մենք ոչինչ չգիտենք,
- ՄԽ համանախագահները կոչ են անում երկու երկրների ղեկավարությանը ժողովուրդներին պատրաստել խաղաղության (այսինքն՝ արդեն կոնկրետ փաստաթղթի շուրջ կա բավականաչափ համաձայնություն) 
- Մեր ՊՆ-ն քննարկում է ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանի կողմից հավանական` լոկալ, տոտալ պատերազմի դեպքում ՀՀ ԶՈՒ պոտենցիալը, 
- Շրջանառության մեջ է դրվել (arlis-ում) մի օրինագիծ, որտեղ հատուկ հատված կա պատերազմական դրության ժամանակ տեղեկատվության և միգրացիայի կառավարման վերաբերյալ:

Վերոգրյալին զուգահեռ`

- Անցած տարվա մայիս ամսից ՀՀ ԶՈՒ-ն նոր սպառազինություն չի ստացել որևէ երկրից,
- Ադրբեջանն ավելացրել է իր սպառազինությունը,
- ՀՀ իշխանությունների կողմից պատերազմի գեներալները, մեղմ ասած, մեկուսացվել են: 

Հիմա այսքանից կարելի է ենթադրել երկու բան`

-ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում ներկայիս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով հայկական կողմերն արդեն իսկ ունեն անդառնալի կորուստներ:
Նիկոլն Արցախը հանձնելու այլընտրանք չունի և այն լինելու է կա՛մ հրապարակում «դըմփ-դըմփ-հու» անելու փորձով, կա՛մ պատերազմական ճանապարհով: 

Գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս անել, որ Նիկոլը կեսից հրաժարական չտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել