«Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Գ. Փարսյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաև 5 հողամաս:

Բացի այդ, նա հայտարարագրել  է նաև «MERCEDES–BENZ G55 AMG» և «NISSAN MAXIMA 3.0» մակնիշի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 2 084 313 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գևորգ Փարսյանը հաղթել էր «Քաղացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանին: Գևորգ Փարսյանն ակուսակցական է: Հրապարակված կենսագրական տվյալների համաձայն՝ 2009թ. նա աշխատել է «Կապանի նորոգշին» ՍՊԸ– ում՝ որպես իրավաբան, տարիներ անց զբաղեցրել է նաև «Ռազ–Բիլդինգ» ՍՊԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել