ԼՂ բանակցային գործընթացի մասով
Ամիսներ շարունակ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծվել է մի իրավիճակ, մթնոլորտ, երբ անգամ գործընկեր-միջնորդ երկրները հրապարակային հայտարարում են, թե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշման կրող է և նպատակ ունի կոնֆլիկտն արագ կարգավորելու: Ապա Ի. Ալիևի ու Մ. Մամեդյարովի մակարդակով հայտարարվում է, թե մեծ ակնկալիքներ ունեն կոնֆլիկտի լուծման հարցում, իբրև նպաստավոր մթնոլորտ է ստեղծվել: Հետո նշում են, թե տարիներ շարունակ ՀՀ-ում կառավարող քաղաքական վարչակարգը խոչընդոտ էր գործընթացում առաջընթացի համար՝ նորերին այս կերպ հասկացնելով, թե իբրև, եթե դուք էլ նույն կերպ ձեզ պահեք, հներից որևէ բանով չեք տարբերվի... Իսկ հները չէ, որ առաջինը մերժելի էին առաջինը ձեզ համար...
Այս ընթացքում հայկական կողմից նշվում է, թե որևէ հստակ առաջարկ չեն ստացել, սակայն որոշակի շփումներ եղել են կոնֆլիկտի լուծման շուրջ քննարկումների մասով:
Եվ վերջապես, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով հանդիպում է տեղի ունենում, որի արդյունքում հայտարություն է տարածվել, և այդ կոնտեքստում ՌԴ ԱԳՆ Ս. Լավրովը նշել է. «Մենք հույս ունենք, որ հայ ընկերները փոխադարձությամբ կպատասխանեն Ադրբեջանի պատրաստակամությանը»: Այսինքն՝ ամեն դեպքում ֆիքսում է մեկ կարևոր փաստ՝ Ադրբեջանը պատրաստակամ է, Ադրբեջանը կառուցողական է, Ադրբեջանը գործակցային է:
Կարծում եմ՝ հիշեցնել պետք չէ, չէ՞, թե Ադրբեջանը կոնֆլիկտի լուծման ինչ տարբերակներ է ֆիքսել իր համար որպես ընդունելի, ու երբ ինքը նշում է, որ բանակցությունները հուսադրող են, կամ որ գործընկերները փաստում են, թե նա պատրաստակամ է, ապա դա նշանակում է, որ նա ավելի կառուցողական գործընկեր է, ու եթե ինքն էլ գոհ է բանակցային գործընթացից, ուրեմն՝ ի՞նչ, գործընթացն իր շահերին համապատասխա՞ն է գնում...
Միգուցե այլ իրավիճակ. հրապարակային պայմաններ են ստեղծում, որ տպավորություն ստեղծվի, թե խնդիրը կարող է լուծվել, և միայն հայկական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման արդյունքում է, որ այն կարող է բեկանվել...
Սա, այդ թվում՝ նաև գործընկեր-միջնորդների մոտ, պայմաններ կարող է ստեղծել լեգիտիմացնելու հայկական կողմի վրա ճնշում գործադրելու ռազմական ուղին՝ դա իբրև հիմնավորելով նրա՝ բանակցային գործընթացում ոչ կառուցողականության մոտեցման, այսինքն՝ ոչ պարտվողականության պատճառով:
ՀԳ. Նորերին. տղե՛րք, զգուշացե՛ք, ձեր գլխին էս հարցով լուրջ չսարքեն...