20-րդ դարի 90-ական թվականներին հետսովետական բոլոր երկրներում ստեղծվում են բազմաթիվ երիտասարդական ենթամշակույթներ։ Այս շրջանում արևմուտքից եկած մի շարք նշաններ և պիկտոգրամներ երիտասարդության շրջանում սկսեցին մեծ հետաքրքրություն առաջացնել։

Այդ նշաններից մի քանիսը մինչև այսօր էլ մեծ տարածում ունեն, սակայն հաճախ նրանց նշանակությունը խառնում են և սխալ մեկնաբանում։ Եկեք հասկանանք, թե որ նշանակությունն է ճիշտ և որը՝ սխալ։

Պենտագրամ

Այս նշանի մասին մանրամասն նշվում է Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» գրքում։ Պենտագրամն աստղ է, որի բոլոր գծերն իրենց երկարությամբ հավասար են։ Հնգաթև աստղը համարվում է գեղեցկության խորհրդանիշ, ինչպես նաև ասոցացվում է Վեներա աստվածուհու հետ։

Քանի որ 20-րդ դարի 80-90-ական թվականներին ամբողջ աշխարհով տարածում ստացան ծիսական սպանությունները, շրջված հնգաթև աստղը սկսեցին օգտագործել որպես սատանիստական շարժման գլխավոր խորհրդանիշ, այդ պատճառով էլ դրան սկսեցին վերագրել բացասական նշանակություններ։

Ավելին՝ հնգաթև աստղը համարվում է նաև հին սլավոնական թալիսման։ Համարվում էր, որ այն կարող է պաշտպանել աչքից։

Ին-Յան

Համարվում է, որ այս նշանը կնոջ և տղամարդու միաձուլման խորհրդանիշն է, սակայն սա սխալ բացատրություն է։ Ին-Յանը ստեղծվել է 2-3 դարերում։

Արևելքում այն համարվում է տիեզերքի մոդելը և խորհրդանշում է հակադիր կողմերի անդադար փոխազդեցությունը։

Դավթի աստղ

Շատերը կարծում են, որ այս նշանը կապված է հուդայականության հետ, սակայն եթե ուշադիր նայենք վեցթևանի աստղին, ապա կարելի է տեսնել երկու եռանկյուն։ Վերև ուղղված եռանկյունը կանացի սկիզբն է, իսկ ներքև ուղղվածը՝ տղամարդու։ Այսպիսով՝ այս նշանը խորհրդանշում է կյանքը։

Կիսալուսին

Այս նշանը ստեղծվել է մեր թվարկությունից 4 հազար տարի առաջ։ Նրա նկարները կարելի է հանդիպել Եգիպտոսում, Հնդկաստանում, Հունաստանում, Բյուզանդիայում։

Այս երկրներում կիսալուսինն ասոցացվում է Վերածննդի հետ։ Քրիստոնեական աշխարհում այն ընդունվում է որպես Մարիամ Աստվածածնի նշան։

Ուրախ Ռոջեր

Իրականում ծովահենները երբեք հանդես չեն եկել այս դրոշի տակ։ Ուրախ Ռոջերը ստեղծվել է այն ժամանակ, երբ ծովահեններ այլևս չկային։

Գանգով և ոսկորներով նշանը հայտնի է դարձել ֆիլմերի միջոցով։ Ծովագնացները նույնպես այսպիսի դաջվածքներ էին անում։ Նրանք հավատում էին, որ եթե մահը գա իրենց ետևից և տեսնի Ռոջերին, կորոշի, որ նա արդեն մահացել է, և հանգիստ կթողնի իրենց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել