Aysor.am-ը գրում է.

Facebook-ն իր հարթակում խստացնում է քաղաքական գովազդի կանոնները այն երկրներում, որտեղ 2019 թվականին կարևոր ընտրություններ կլինեն, մասնավորապես, Հնդկաստանում, Նիգերիայում և Ուկրաինայում: Խստացումը կվերաբերի նաև ԵՄ-ին, հայտնում է Reuters-ը:
 
Հաղորդվում է, որ ընկերությունը նման քայլի է գնում` ընտրական գործընթացին միջամտելուն հակազդելու համար: Համաձայն ընկերության Գլոբալ քաղաքականության և լուսաբանման տնօրեն Քեթի Հարբատի խոսքերով, Նիգերիայում, սկսած չորեքշաբթի օրվանից, միայն երկրում տեղակայված գովազդատուները կարող են փետրվարի 16-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար սոցիալական ցանցում գովազդ տեղադրել: Նման պրակտիկան կսկսի գործել փետրվարին Ուկրաինայում, որի քաղաքացիները մարտի 31-ին նախագահ պիտի ընտրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել