Ամփոփիչ քաղաքական լիկբեզ՝ ազգի որոշ ընտրյալների համար (գրում եմ, քանի որ սենց բաները պետք է հենց բնում խեղդել, սա ձեզ ԲՀԿ-ԼՀԿ կաշկալամաշ չի):
1. Եթե 90-ականներին «ավտորիտար Իրանը» մի քիչ վատ տրամադրություն ունենար, մի երկու անզգույշ շարժում աներ, ապա Ղարաբաղի հարցը կարող էր հավետ լուծված լինել․․․ հօգուտ Իրանի շիա եղբայր Ադրբեջանի, և ոչ մի համաշխարհային դեմոկրատիա, ոչ մի «զապադ նամ պոմոժետ», ոչ մի «սոյուզ մեչա ի օրալա» մեզ չէր օգնի:
2. Իսրայելի դիվանագիտական հաջողությունները շատ չնչին չափով են կապված «Իսրայելի դեմոկրատական» լինելու հետ:
3. Հանուն համաշխարհային դեմոկրատիայի հայ ժողովուրդը 1914-18 թթ.-ին տվել է միլիոնից ավելի զոհ ու ստացել է որպես հատուցում․․․ չեմ ասի՝ ինչ, որ շատ չնեղվեք հայ ժողովորդի ու նրա առաջադեմ մտավորականության, նաև «առաջադեմ մարդկությանը» նրա սուրբ հավատքի համար: Բայց երբեք չմոռանաք, որ Հայաստանը, որը, չնայած ամենին, գոյատևել է հազարամյակներ, կործանվել է 1915-ին՝ շնորհիվ հայկական վերնախավի անմացորդ հավատքի «համաշխարհային դեմոկրատիային»:
4. Մտածել, որ միջազգային քաղաքականության մեջ կապ ունեն էդ բոլոր բաները, նույնն է, թե քարոզել միջնադարյան քաղաքական դոքտրինը, համաձայն որի «քրիստոնյա աշխարհը» մեզ կփրկի: Չնայած, ասեմ ձեզ՝ նույնիսկ միջնադարում դրան առանձապես լուրջ ոչ ոք չէր հավատում: Բան էր, ասում էին: Նույնիսկ հայերը չէին հավատում, այլ պետք էր, ասում էին:
5. Հայերը երբեք խեր չեն ստացել Բյուզանդիայի քրիստոնյա լինելուց, ճիշտ հակառակը՝ միայն տուժել են:
6. Հայերը երբեք չեն կռվել քրիստոնյա Բյուզանդիայի կողմից արաբների դեմ: Անհատ հայերի մասին չէ խոսքը, այլ հայկական իշխանապետության: Ճիշտ հակառակը՝ Բագրատունիների գլխավորությամբ հայերը եղել են արաբների դաշնակիցը, ընդունելով արաբական տիրապետությունը՝ փրկել են Հայաստանի ներքին անկախությունը բյուզանդական քաղաքականությունից և, շնորհիվ Բագրատունիների հետևողական քաղաքականության, ի վերջո հասել են անկախ թագավորության վերականգնման, որն առաջինը ճանաչել են հենց արաբները: Բյուզանդացիք այդ ընթացքում միայն ապստամբություններ են խրախուսել Հայաստանում, հիմնականում Մամիկոնյանների միջոցով, որոնց արդյունքում Հայաստանը միայն կորուստներ է ունեցել:
Էլի բաներ կան, բայց այսքանն էլ սկզբի համար լավ է: