Tert.am-ը գրում է.

Գրավի միջնորդությունը չի քննվել, քանի որ առարկայազուրկ է դառնում որպես այդպիսին, քանի որ եթե բավարարվեց կալանքի երկարացման միջնորդությունը, ապա այն իր մեջ ներառում է առանձին գրավի միջնորդություն և համապատասխանաբար առանձին գրավ քննարկելը դառնում է անիմաստ, եթե մերժեց ՀՔԾ միջնորդությունը գրավի միջնորդության քննարկումը մինչև ամսի քսանը, կլինի առարկայական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նշենք, որ քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու կամ գրավով ազատ արձակելու հարցը:

«Եվրոպական դատարան երրորդ դիմումը, որը մշակման փուլում է, չի բացառվում, որ ներառի քաղբանտարկյալի տարրը: Մի շարք միջազգային կառույցների կողմից տրված սահմանումների մեջ, ներառյալ Եվրոպայի խորհրդի որոշակի սահմանումներում, առկա են «քաղբանտարկյալի» սահմանումը, որի տակ ակնհայտորեն ընկնում է Ռոբերտ Քոչարյանը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել