«Ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանն աշխատանքի է անցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում: Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՀԷՑ տնօրեն Կարեն Հարությունյանի խորհրդականն է: 

Գեներալ-մայոր Համբարյանը ոստիկանության համակարգում է երկար տարիներ. 2008-2013 թթ. ղեկավարել է Լոռու մարզի ոստիկանության վարչությունը, ապա տեղափոխվել Երևան՝ նշանակվելով փոխոստիկանապետ, և պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսի 14-ին՝ Վալերիյ Օսիպյանի կողմից, թեև սկզբում հենց Օսիպյանն էր խնդրել, որ մնա և աշխատի իր հետ: 

Իսկ ՀԷՑ-ում նշանակումը, թերևս, պայմանավորված է ՀԷՑ-ի սեփականատեր Կարապետյանների հետ վաղեմի մտերմությամբ և ընտանիքն ինչ-որ կերպ պահելու պարագայով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել