Ազգային ժողովում երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑՆ իր խմբակցության անունից եւ իշխող քաղաքական ուժ լինելու իրավունքով ԱԺ նախագահի տեղեկալ առաջադրեց նույն խմբակցության անդամ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ապա ներկայացրեց նրա կենսագրական տվյալները.
2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2015թ-ին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար:
2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:
2004-2010թթ. եղել է «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի հիմնադիր-սեփականատեր:
2006-2007թթ.՝ «Սիթի FM» ռադիոկայանի «Ֆելիչիտա» եւ «Չի կարող պատահել» ռադիոնախագծերի հեղինակ եւ վարող:
2008թ. մասնակցել է European Education & Research Center-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին:
2007-2012թթ. եղել է երաժշտական պրոդյուսեր, «TV5» հեռուստաընկերությունում աշխատել է սերիալի տնօրեն-պրոդյուսեր, հաղորդավար, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում՝ հաղորդավար, «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ դերասան: Ինչպես նշեց Լ. Մակունցը, Ա. Սիմոնյանը եղել է նաեւ մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր:
2011թ.-ին՝ «No comment» ներկայացման տնօրեն:
2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր:
2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ-ում գլխավոր խմբագիր:
2011 թվականի «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին:
2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ:
2015թ. մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ հոկտեմբերի 30-ին վերընտրվել:
2015-2016թթ.-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակն է եղել:
2017-2018թթ. Երեւանի ավագանու անդամ է եղել «Ելք» դաշինքից:
2018-2019թթ. ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի ցուցակով: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Նույն թվականի սեպտեմբերին էլ ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ: Հրապարակախոսական մի շարք հոդվածների հեղինակ է:
Բայց որտեղի՞ց է հայտնի Ալեն Սիմոնյանի դեմքը մինչեւ Նիկոլ Փաշինյանի թիմում հայտնվելն ու այսօր էլ արդեն ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելը:
Հիշեցնենք. երգչուհիներ ԱՐՄԻՆԿԱՆ եւ ՋՈՒՍԸ տարիներ առաջ մի զուգերգ ունեին՝ «Երգն իմ տարերքն է», որի տեսահոլովակի տղային պահում էին ակվարիումում: Այ հենց այդ ակվարիումի միջի տղան էլ այսօր դարձավ մեր ԱԺ նախագահի տեղակալը:
ՀԳ. Տեսահոլովակը դիտեք ստորեւ.