Yerkir.am-ը գրում է.

Եվրոպայում ավելացել է ձյան առատ տեղումների հետևանքով զոհվածների թիվը: Այժմ զոհերի թիվը գերազանցում է երկու տասնյակը: Ըստ օդերևութաբանների կանխատեսման՝ տեղումները կարող են ռեկորդ սահմանել: Այդ մասին հայտնում է Евронюз-ը:

Տեղումների հետևանքով խոշոր վթար է գրանցվել Բոսնիայում, զոհվել է 3, վիրավորվել` 17 մարդ: Սերբիայում արդեն մի քանի օր է` գործում է արտակարգ դրություն: Նման իրավիճակ է տիրում Բավարիայում:

Առատ ձյունը խոշոր ձնահյուսեր է առաջացնում, դրա հետևանքով Ավստրիայում որոշ ձմեռային հանգստավայրեր անորոշ ժամանակով փակվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել