Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հունվարի 14-ին այցելել են Բիրքենհեդ: Այցելության ժամանակ հղի դքսուհին շփվել է տեղի բնակիչների հետ և ասել է երեխայի ծննդյան ամիսը: Մեգանն ու Հարին խնդրել են մարդկանց, որպեսզի անուն ընտրեն իրենց ապագա երեխայի համար: 

Ամուսինները հիմնականում հետաքրքրված են եղել կանացի անուններով: Դպրոցականները խորհուրդ են տվել երեխային անվանել Էմմի: Դքսուհուն դուր է եկել այս տարբերակը: Նա նշել է, որ իր քարտուղարուհու անունը նույնպես Էմմի է: 

Իսկ Արքայազն Հարին հետաքրքրվել է Լիլի անունով: Բոլորը հետաքրքրված են եղել երեխայի սեռով, սակայն ամուսինները հրաժարվել են պատասխանել՝ ասելով, որ դա անակնկալ է:

Զույգն ամուսնացել է 2018թ. մայիսին, իսկ հոկտեմբերին պարզ է դարձել, որ 37-ամյա դքսուհին հղի է: Երեխան կդառնա 7-րդ թագաժառանգը՝ հորից հետո: Ինքը՝ արքայազն Հարին, արքայազն Ուիլիամի երեխաներից հետո է հավակնում գահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել