Tert.am-ը գրում է.

Երեկ աշխատանքային օրվա ավարտի պատճառով հետաձգվեց «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու և նրան գրավով ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը:

Այսօր՝ ժամը 11:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է դատական նիստը, որտեղ դատարանը քննելու է նախաքննական մարմնի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու, ինչպես նաև նրա պաշտպանների՝ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը:

Միջնորդությունների քննությունը մակագրվել էր երեք դատավորի, որոնց ինքնաբացարկ են հայտնել տարբեր հիմնավորումներով: Երեկ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց դատավոր Արթուր Մկրտչյանին, որը մերժվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել