Մեզ նախապես ասացին, որ այն ղեկավարելու է Անուշ Բեղլոյանը՝ «Բիլայնի» նախկին խոսնակը, որը Միրզոյանի ջանքերով է հայտնվել խորհրդարանում։ Սակայն երեկ այլ անուն էր հնչում՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանի։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց՝ դեռ քննարկման փուլում է հարցը։ Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունն անմասն է այս հարցերից՝ որոշումները կայացնում է Փաշինյանն անձամբ՝ պատգամավորների «քաստինգն» անող խմբի հետ։
Դաշինքը, սակայն, այս օրերին ցայնտոտի մեջ է՝ հունվարին կարևոր միջխորհրդարանական վեհաժողովներ կան նախատեսված, ու պետք է կարողանան հավուր պատշաճի մասնակցել դրանց` ԵԽԽՎ, Արևելյան գործընկերության` Եվրանեստի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների նիստեր։ Պետք է պատվիրակություններ ձևավորել, պատվիրակներին նախապատրաստել, ղեկավարներ նշանակել: Եվրասիական ուղղությամբ ևս՝ ՀԱՊԿ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովների, հայ-ռուսական բարեկամական խմբի ձևավորման ժամանակն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել