Պատմությունը լի է հազարավոր փոքրիկ անակնկալներով։ Նրանք, ովքեր այն միշտ ուսումնասիրում են, երբեք չեն ձանձրանում։ Ինչպե՞ս կարելի է անտարբեր մնալ՝ իմանալով Մոպսի միաբանության կամ այլ հետաքրքիր երևույթների մանսի։

Հետաքրքիր և անսովոր պատմական փաստեր, որոնք զրուցակցին զարմացնելու հնարավորություն կտան։

Մոպսի միաբանություն

1740 թվականին դուքս Կլիմենտ Ավգուստը հիմնադրում է կաթոլիկ միաբանություն, որի խորհրդանիշը դառնում է մոպսը։ Ի սկզբանե գաղտնի խմբակը ստեղծվել է մասոնների շրջանում, որպեսզի շրջանցեն Հռոմի պապի արգելքը՝ կապված իրենց գործունեության հետ։

Այս կենդանին շատ տարածված էր արիստոկրատների շրջանում, բացի այդ՝ մոպսը խորհրդանշում էր նաև վստահելիություն և նվիրվածություն։

Միաբանությունն ունեցել է նաև կին անադամներ, ինչն այն ժամանակների համար բացառիկ երևույթ էր։ Նոր ընդունվողները ճանկռում էին դուռը՝ խնդրելով ներս թողնել իրենց։ Որպես պատասխան՝ միաբանության բոլոր անդամները բարձր հաչում էին։

Թեյ՝ բրիտանական բոլոր տանկերում

Սկսած 1945 թվականից, երբ սկսվեց արտադրվել «Ցենտուրոն» տանկը, բրիտանական տանկերից շատերի մեջ տեղադրում են սարք թեյ պատրաստելու համար։ Իհարկե, այս սարքը միայն թեյ պատրաստելու համար չէր նախատեսված․ սարքով կարելի էր նաև սուրճ պատրաստել կամ ուտելիք տաքացնել։

Ծովահեն, ով հանուն գլխարկի հարձակվել է նավի վրա

XVIII դարի բրիտանացի հայտնի ծովահեն Բենջամին Հորինգոլդը մի անգամ հարձակվում է մի նավի վրա։ Ուղևորներից մեկի խոսքով՝ ծովահենը և իր կողմնակիցները մարդկանց ոչ մի վնաս չէին հասցնում։ Նրանք միայն հրամայել էին բոլորին տալ իրենց գլխարկները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել