Այսօր աշխարհում կան մի քանի երկրներ, որտեղ շարունակում է գործել խորհրդային համակարգը, որից այդ երկրների բնակչությունը չի ընդվզում: Կան նաեւ մասնավոր սեփականություն, բիզնեսներ եւ այլն:
Ձեր կարծիքով` ինչո՞ւ է այսօր Չինաստանը գնալով զարգացում ապրում, որովհետեւ կա սովետական փորձը, եւ այն բոլոր սխալները, որոնք մենք թույլ տվեցինք, Չինաստանը դրեց մի կողմ: Այսօր միայն Կոմունիստական Չինաստանը կարողացավ 900 միլիարդ դոլարով օգնել համար մեկ կապիտալիստական երկիր ԱՄՆ-ին, որ փրկի նրա բանկային համակարգը: Աշխարհի բնակչության 40 տոկոսը ապրում է սոցիալիստական համակարգում: ՀԿԿ-ն պայքարելու է մինչեւ վերջ, կռիվ ենք տալու, որպեսզի Հայաստանը լինի Եվրասիական միության անդամ, որովհետեւ այդ Եվրասիան է, որ փրկելու է մեր երկիրը: Մենք պատերազմող երկիր ենք, մեզ հարկավոր է անվտանգության երաշխիք, մեր ժողովուրդը արժանի է լավ ապրելու: Իսկ մի երկու հոգի կանգնում, ասում են` հարկավոր է ռուսական զորքերը դուրս բերել Հայաստանից, որովհետեւ դա վնասում է մեր անկախությանը: Չգիտեմ՝ ինչ ասեմ այս մարդկանց, պարզապես պամպերսի մտածողություն ունեն, ինչպե՞ս կարելի է ստվեր գցել հայ-ռուսական կապերի վրա: Կամ ասում են՝ Իսրայել Օրին ո՞վ էր, Խաչատուր Աբովյանը ո՞վ էր, որ խոսում էին հայ-ռուսական բարեկամության մասին: Լավ` բա Թումանյանը, Շիրազը, Սեւակը կամ ԱՄՆ-ում մեծացած Վ. Սարոյանն ովքե՞ր էին, որ նման բարձր գնահատականի էին արժանացնում հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը: Այս մտածելակերպը, որը թանի ճանճի պես ընկնում է ու պղտորում մարդկանց մտքերը, չեն հասկանում, որ Հայաստանի ողջ հզորությունը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման մեջ է: Հատկապես, որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում: ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները պետք է էլ ավելի ընդլայնել, որովհետեւ մեր այսօրվա սահմանները պահպանում են մեր եւ ռուսական զորքերը: Այն պահից, երբ ռուսական դրոշը կհանվի Գյումրու վրայից, կսկսվի Հայաստանի վերջի սկիզբը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել