Սովորական ցեղասպանություն, 1990թ․ Ադրբեջան, Բաքու։
1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկվեց բռնությունների։
Հակահայկական այդ գործողությունները գլխավորում և ուղղորդում էին ադրբեջանցի մտավորականները։ Այս գործողություններից դեռ տարիներ առաջ՝ 1988-1989թթ. ընթացքում, ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունը, հեղեղված էին հակահայկական քարոզչությամբ։
Այս ամենը կատարվում էր իրավապահ մարմինների բարձր հովանու ներքո, քանի որ հանցագործություն կատարողները չէին պատժվում, իսկ շտապօգնության բժիշկների տված տեղեկանքների համաձայն՝ հայերը մահանում էին ոչ թե ծեծ ու ջարդից, այլ սրտանոթային հիվանդություններից:
Բաքվում հայերի ջարդերն իրենց դաժանությամբ և մասշտաբներով անհամեմատ ավելի մեծ էին, քան Սումգայիթի ջարդերը:
Ադրբեջանի իշխանությունները տեղի ունեցածը փորձում էին ներկայացնել պարզապես մասսայական անկարգություն, մինչդեռ սպանությունները, կողոպուտները, բռնաբարությունները, ահաբեկումները հստակ պլանավորված էին:
1990 թվականին Բաքվում կատարվածը ցեղասպանություն է, որը կատարվեց խաղաղ բնակչության հանդեպ զուտ իրենց ազգային պատկանելության համար: Բաքվում կատարված ջարդերի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, տուժածներից ոչ ոք չի հատուցվել ո՛չ բարոյական, ոչ էլ նյութական առումով: